Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա. ankakh.com

Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա. ankakh.com

Հայաստանում անպտղության մակարդակը 2,7 տոկոսով աճել է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ բնակչության հիմնադրամի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ամփոփելով ՄԱԿ հայաստանյան գրասենյակի հետազոտությունը:


Ըստ այդ հետազոտության արդյունքների` Հայաստանում 17 տոկոս անպտղություն կա, որից առաջնայինը ( ի ծնե եղած խնդիրները) կազմում է 5 տոկոս, երկրորդայինը (ձեռքբերովի խնդիրները) ` 12: Հայաստանում երկրորդային անպտղության պատճառներ կարող են լինել սեռավարակները և հղիության արհեստական ընդհատումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն 3-րդ անպտուղ կինը իր կյանքում կատարել է աբորտ:


Անպտղության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում:

 

Հայրապետյանը ընդգծեց, որ անպտղությամբ տառապողների 60 տոկոսը կանայք են, իսկ  40 տոկոսը` տղամարդիկ, ինչը ցույց է տալիս, որ այն կարծիքը, թե անպտղության համար պատասխանատու է միայն կինը, սխալ է. «Կանանց 14,6 տոկոսը, ում մոտ  եղել է այդ խնդիրը, չգիտեն` ունեցել են սեռավարակ, թե ոչ, այսինքն` տեղեկացվածության պակաս կա նաև: Կարող է խնդիրը գալ տղամարդուց, որովհետև սեռավարակների տարածողը հիմնականում տղամարդիկ են: Պետք է նշեմ, որ կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ  ցածր է, քան տղամարդկանց մոտ, իսկ երկրորդային անպտղությունը ավելի բարձր է. դա, թերևս, խոսում է այն մասին, որ Հայաստանում կանայք անուշադիր են իրենց առողջության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը: Նա խորհուրդ է տալիս առնվազն երկու տարին մեկ անգամ ընդհանուր հետազոտություն կատարել:

 

Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը համատեղ ծրագրեր են մշակում անպտղության հետագա աճը երկրում կասեցնելու համար. դպրոցներում համապատասխան կրթական ծրագրեր կներկմուծվեն, ինչպես նաև` անապահով ընտանիքների համար ավելի հասանելի կդարձվեն հակաբեղմնավորիչները:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ